«Հրապարակը» գրում է.
«Պետական ապարատն անգործության է մատնված և այդ են փաստում պաշտոնական տեղեկատվական կայքերը։
Նախարարությունների կայքերում մեր «շրջայցի» ընթացքում պարզեցինք, որ վերջին իրադարձությունը, հայտարարությունը, միջոցառումը, որի մասին այդ կայքերը իրազեկել են, եղել է լավագույն դեպքում նոյեմբերի 9-ին՝ Արցախի հարցով հայտնի փաստաթղթի ստորագրման օրը։ Իսկ կառավարության կայքում՝ ի մասնավորի էլեկտրոնային կառավարման հարթակում կյանքը կանգ է առել նոյեմբերի 8-ից։ Ամեն շաբաթ հինգշաբթի օրվա կառավարության նիստն էլ չի կայացել և դրա մասին փաստող ոչ մի որոշում հրապարակված չէ»։